Նանա Հովհաննիսյան, MCC որակավորված քոուչ, Հայաստանում Քոուչինիգի միջազգային ֆեդերացիայի (ICF Armenia) նախաձեռնողական խմբի ղեկավար
Քոուչինգն այսօր ԱՄՆ-ում ամենաարագ զարգացող մասնագիտությունների շարքում երկրորդն է: Այն շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում եւ Հայաստանում էլ դրա զարգացումն անխուսափելի է: Այս գործընթացում ինձ համար ամենակարևորը մասնագիտության մաքրությունը պահպանելն է, որի համար արդյունավետ ուղին Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի (ICF) կանոնակարգերով ու սկզբունքներով առաջնորդվելն է: Հպարտորեն եմ հայտարարում, որ երկարատև աշխատանքի ու ջանքերի շնորհիվ շուտով Հայաստանում կսկսի գործել ICF Հայաստան մասնաճյուղը։
Հայաստանն այն եզակի երկներից է, որտեղ բացվելու է ICF-ի մասնաճյուղը, և սա համարում եմ ձեռքբերում ոչ միայն իմ, մեր թիմի ու ոլորտի համար, այլև հենց մեր երկրի։ Այսուհետ մենք հնարավորություն կունենանք ICF-ի աշխարհի քարտեզում ունենալ մեր հստակ դիրքն ու դառնալ ոլորտում գործունեություն ծավալող ամենաակտիվ երկրներից մեկը:
ICF Հայաստանի բացումը նշանակում է, որ մենք ևս մեկ ու կարևոր քայլ ենք անում Հայաստանում միանգամայն նոր մասնագիտություն և մշակույթ ներդնելու գործում։